կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մխիթար Հայրապետյանը՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ

Մխիթար Հայրապետյանը՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ

«Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ընտրացուցակում իր՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելուն։

Նա, մասնավորապես, նշել է․

«Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:

1 «Արդյոք հաստատուն ու աներեր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։

- Ավելի քան երբևէ:

2 «Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարող է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։

- Այո»։

  • Կիսվել: