շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք. Սանասարյանը՝ իշխանություններին

Միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք. Սանասարյանը՝ իշխանություններին

Եթե 2013 թ-ին Հայաստանի ոչ բարով իշխանությունները մի գիշերվա մեջ չփոխեին երկրի եվրոպական վեկտորը և ԵԱՏՄ չտեղավորեին, 2020-ին մենք չէինք ունենա նման ողբալի վիճակ։ ԵԱՏՄ կոչվող ճահիճը մտաք՝ հիմքում դնելով Արցախի անվտանգությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ, ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը: 

Նա նշել է. ՛՛Եթե անգամ 2013-ին ԵԱՏՄ չմտնելու արդյունքում Արդբեջանը հարձակվեր, ինչին խիստ կասկածում եմ, ապա վստահաբար կարող եմ ասել, որ այդ ժամանակվա Ադրբեջանն իրենից մեծ սպառնալիք չէր ներկայացնում։

Որպեսզի ավելի պարզ լինի վերոնշյալը, պետք է խորությամբ ուսումնասիրել SIPRI-ի կայքը և կտեսնեք, որ 2013-ից սկսած է Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել մեծ քանակությամբ ՏՈՍ-1, Սմերչ, T90-S տանկեր, հակատանկային Բաստիոն համակարգեր և այլ։

Այսինքն նույնիսկ Կրեմլի պահանջը կատարելով՝ Հայաստանը մտավ մի ճահիճ, որտեղ ոչ տնտեսական զարգացում կար, ոչ էլ անվտանգության ապահովում, փոխարենը ավելի խորը ու համապարփակ շրջապատվեց Ադրբեջանի դաշնակիցներով։

Ասել կուզեմ, լռե'ք, եթե ժամանակին, ի թիվս այլ որոշումների, Հայաստանը դուրս բերեիք ռուսական ճահճից, այսօր կունենայինք լրիվ այլ իրավիճակ։

Նույնն ասում եմ օրվա իշխանություններին. միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք՛՛:

 

  • Կիսվել: