կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկում օրակարգի զարգացման հեռանկարները: Ընդգծվել է այդ ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջոցով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգման նպատակով նախաձեռնված ճանապարհին և վերջին շրջանում կայացած քննարկումների արդյունքում նկատելի է երկուստեք վճռականությունը էական խթան հաղորդել երկկողմ կապերին, որոնք հիմնված են պատմական ու քաղաքակրթական ընդհանուրթյունների վրա:

Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային, գիտության ու կրթության ոլորտում, մարդկանց միջև շփումների խորացման հարցերին՝ Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկի, ինչպես նաև «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի օգտակարությունը: Որպես երկու ժողովուրդների միջև ամուր կապերի վկայություն նշվել է նաև Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի նկատմամբ հունգար ժողովրդի և Հունգարիայի կառավարության հոգածությունը:

Արարատ Միրզոյանը և Իշտվան Յակաբը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը, մարտահրավերները:

  • Կիսվել: