կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Միրզոյանն ու Սարգսյանը քննարկել են ՀՀ-ի ու ԱՀ-ի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները

Միրզոյանն ու Սարգսյանը քննարկել են ՀՀ-ի ու ԱՀ-ի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, երկուստեք կարեւորվել է երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար:

 

  • Կիսվել: