երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Միրզոյանն ու Կանադայի նորանշանակ դեսպանն ընդգծել են բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը

Միրզոյանն ու Կանադայի նորանշանակ դեսպանն ընդգծել են բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրների հետ:

«Ընդգծվել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի որոշման կարևորությունը, ինչը վկայում է դինամիկ ձևով զարգացող հայ-կանադական երկկողմ օրակարգը ամենատարբեր ուղղություններով ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության մասին: Զրուցակիցներն ընդգծել են նաև բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը»,- տեղեկացրել է նա։

  • Կիսվել: