շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միրզոյանն ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Միրզոյանն ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր:

Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: