շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Միրզոյան-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը. մանրամասներ

Միրզոյան-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը. մանրամասներ

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: