Միջին Արևելքի եկեղեցիների առջև ծառացած հարցերը՝ երկու պատրիարքների հանդիպման առանցքում
Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում տեղի է ունենեցել հանդիպում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիոկս Արամ Ա Վեհափառ Հայրապետի և Ն.Ս. Աֆրամ Բ Պատրիարքի միջև։
Ըստ Կիլիկո կաթողիկոսարանի մամուլի հաղուրդագրության՝ զրույցի ընթացքում քննարկվել են Վեհափառ Հայրապետի՝ Վատիկան կատարած պաշտոնական այցը, արևելյան ուղղափառ եկեղեցիների և Կաթոլիկ եկեղեցու միջև աստվածաբանական երկխոսությունը, ինչպես նաև Միջին Արևելքի եկեղեցիների առջև ծառացած հարցերը։
Հատուկ անդրադարձ է կատարվեցլ Մալաբարի ասորի ուղղափառ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերին։


