երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային վճռական քայլերը առաջնային նշանակություն ունեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միրզոյան

Միջազգային վճռական քայլերը առաջնային նշանակություն ունեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Մեծ յոթնյակի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ մենք ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերն ու բոլոր ներգրավված կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում` համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների ապահովման համար: Հայաստանը նման պարտավորություն ունի՛՛:

Հիշեցնենք, որ G7-ի երկրներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով։ Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքներով G7-ի երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է․ ՛՛Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներից։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում և ողջունում ենք ստիպողաբար իրենց տներից հեռացած մարդկանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը՛՛:

  • Կիսվել: