հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
«ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը մերժվեց

«ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը մերժվեց

ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց Կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 45, դեմ՝ 46, ձեռնպահ 10 պատգամավոր: 

Նախագիծը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու և ոլորտը, կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային նոր մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելություն ապահովելու և այդպիսով ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ի հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ կողմ 93, դեմ 1, ձեռնպահ 19 ձայներով: 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Հանրագրերի մասին»,«Առևտրի և ծառայությունների մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություների նախագիծը: 

  • Կիսվել: