շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանն առաջարկեց «Ժպիտ» դնել նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի անունը. Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը

Մհեր Գրիգորյանն առաջարկեց «Ժպիտ» դնել նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի անունը. Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց նոր ստեղծվող «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ավելի կարճ եւ հեշտ հնչող անուն դնել:

«Շատ հաճախ այնպիսի անուններ ենք դնում, որ հետո ասել չենք կարողանում: նմենք այդպիսի մի ընկերություն ունենք՝ Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի  գիտահետազոտական կենտրոն» ԲՓԸ, եւ հագին երկար տեւեց, մինչեւ ասել սովորեցինք: Առաջարկում եմ՝ դնել «Էլեկտրոնային համակարգեր» ՊՈԱԿ: Շատ կարճ է, հեշտ հիշվող, համ էլ մասնավոր հատվածը կարող է ասել, քանի որ իրենց հետ լ ենք համագործակցելու», - նշեց նախարարը:

Վարչապետին դուր եկավ առաջարկը. հանձնարարեց մտածել այս ուղղությամբ. «Ի՞նչ պարտադիր է, որ բրենդինգն արտահայտի այն գործունեությունը, որն իրականացնում է այդ ընկերությունը»,-ասաց նա՝ նկատելով, որ անուն ընտրելը կարեւոր է, որ հետո ծաղրի ու անեկդոտների առարկա չդառնա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, ինչն առաջացրեց Փաշինյանի անզուսպ ծիծաղը:

«Արդեն սկսեց… փոխվարչապետն առաջարկում է «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, այն տրամաբանությամբ, որ ժպտացեք, ձեզ լուսանկարահանում են», - կատակեց Փաշինյանը:

  • Կիսվել: