կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեզ ասում էին՝ բանակցային գործընթացը ձախողում ենք, և երկրորդը՝ մեզ մեղադրում էին հողեր հանձնելու մեջ. Վարչապետ

Մեզ ասում էին՝ բանակցային գործընթացը ձախողում ենք, և երկրորդը՝ մեզ մեղադրում էին հողեր հանձնելու մեջ. Վարչապետ

Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել միայն այն նույն պայմանների առկայության դեպքում, ինչում կանգնել է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ մեղադրում են երկու բանի մեջ: Մեզ ասում էին՝ բանակցային գործընթացը ձախողում ենք, և երկրորդը՝ մեզ մեղադրում էին հողեր հանձնելու մեջ: Այսինքն մեզ մեղադրում էին նրանում, որ պատերազմը չենք կանխարգելում և նրանում, որ մենք հողեր ենք հանձնում»,-ասաց Փաշինյանը և հարց առաջ քաշեց՝ ի վերջո ի՞նչ էին ուզում, ուզում էին, որ պատերազմը կանխարգելվե՞ր, թե, որ հողեր չհանձնվեր:

Մեղադրանքներին ի պատասխան, թե ինչու շուտ չհանձնեցին 7 շրջանները, որ պատերազմը հնարավոր լիներ կանխել, կամ գոնե ավել շուտ կանգնեցնեին պատերազմը, Փաշինյանը նշեց, որ պատերազմն ավելի շուտ կանգնեցնել ուղղակի հնարավոր չէր:

«Պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն նույն պայմաններով, ինչով կանգնել է: Մենք որոշել էինք պայքարել այնքան ժամանակ, քանի մեր պայքարն իմաստ ունի: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Չեմ համարում, որ սխալ ընտրություն ենք կատարած եղել, բայց, այո՛, մենք մեր կառավարության շրջանում չենք կարողացել անել այն, որ այդ ընտրությունը երաշխավորվեր, ինչքան էլ, որ հասկանում ենք, որ 2.5 տարվա ընթացքում արվել է շատ բան»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: