չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց որոշակի արդյունքների հասել ենք․ Մամիջանյան

Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց որոշակի արդյունքների հասել ենք․ Մամիջանյան

Այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում են Արցախի և Հայաստանի շուրջ, ամենայն հավանականությամբ վաղ թե ուշ հանգրվանելու են Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում։ Այս մասին ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ինչպես մենք բազմիցս նշել էինք  փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն։ Մենք թույլ չենք տա, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու իրացնելու գործիքները չունենանք․ ուստի առաջին կետ՝ ընդդիմությունը,  մասնավորապես «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբեք  չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը, նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին այս կամ այն պատգամավորը միջազգային ֆորմատներում կամ, օգտագործելով  վերահսկողական այս կամ այն գործիքն, աշխատել են պառլամենտում»,- նշեց Մամիջանյանը։

Հարցին, թե ի՞նչ սխալներ է թույլ տվել ընդդիմությունը, որ փողոցային պայքարի միջոցով  չհասավ իր նպատակներին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

«Այո, մեր նպատակը եղել է և շարունակում է  մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից,  հիմնական բանակցողի  փոփոխությունը, բայց ասել, որ փողոցային պայքարը որևէ արդյունքի չի  բերել, կարծում եմ, իրականությանը չի համապատասխանում։ Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց որոշակի արդյունքների հասել ենք»։

  • Կիսվել: