չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բերեք երեք երկրի ղեկավարի օրինակ, որ ասել են՝ Փաշինյանը պարտավորություններ ունի. Ալեքսանյանը՝ Մամիջանյանին

Բերեք երեք երկրի ղեկավարի օրինակ, որ ասել են՝ Փաշինյանը պարտավորություններ ունի. Ալեքսանյանը՝ Մամիջանյանին

Հայկ Մամիջանյանը շբաթներ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե վերջերս շատ միջնորդ երկրների ղեկավարներ կամ ղեկավարների  ներկայացուցիչներ են հայտարարում, որ Փաշինյանը պարտավորություններ ունի: Այս մասին այսօր՝ պրիլի 11-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Դրանից հետո ես հորդորեցի պարոն Մամիջանյանին, որնորից վերադառնա նույն տեղը եւ ներկայացի առնվազն երեք երկրի ղեկավար կամ ղեկավարի ներկայացուցչի, որոնք հայտարարել են, որ ՀՀ վարչապետը պարտավորություններ ունի: Դուք, պարոն Մամիջանյան, դա չեք ներկայացրել: Սա էլ հանկարծ չդառնա այն բանակցային գործընթացի պատմությունը, որ պարբերաբար ասում եք՝ այ մեր ժամանակ այսպես- այնպես, մենք էլ ասում ենք՝ հանրայնացրեք ձեր մասնակցած այդ բանակցային գործընթացները: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն արդեն մի էջ հրապարակել է: Մենք կաշկանդված ենք որպես իշխանություն, դուք հանրայնացրեք»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ Հայկ Մամիջանյանի մեկ այլ հայտարչարության՝ նշելով. «Վերջերս լրագրողների հետ զրույցում ասացիք՝ Մհեր Սահակյանը փախնող տղա չի: Փաստերը եւ հատկապես վիդեո փաստերը հակառակը ապացուցեցին»:

  • Կիսվել: