երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեր վարչապետի թեկնածուն Մարուքյանն է, բայց խորհրդարան անցնելուց հետո պատրաստ ենք քննարկումների. Գորգիսյան

Մեր վարչապետի թեկնածուն Մարուքյանն է, բայց խորհրդարան անցնելուց հետո պատրաստ ենք քննարկումների. Գորգիսյան

«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավի ժամանակ ԼՀԿ-ականները քաղաքացիներին ասել են, որ չտան ձայն 2 բևեռներին՝ նախկիններին ու ներկաներին, որոնք կարող են ցնցումներ առաջացնել, կարող են աթոռակռվի համար երկիրը տանել երկրորդ փուլի։

Պատգամավոր, խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ եթե «Լուսավոր Հայաստան»-ին տան այնքան ուժ, որ կկարողանա չեզոքացնել Փաշինյանին և Քոչարյանին, որպեսզի նրանք չդառնան վարչապետ, քանի որ դա բերելու է հանրային բախումների, ատելությանք քարոզի շարունակության:

«Մեր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, բայց խորհրդարան անցնելուց հետո մենք պատրաստ ենք քննարկումների»,-ասել է նա:

Անի Սամսոնյանն էլ տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը հունիսի 20-ից հետո նախատեսել են հանրահավաքներ և այդ հարցով դիմել են քաղաքապետարան, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում մյուս ուժը իր համակիրներին դուրս է բերելու փողոց։

«Եթե հիմա որևէ մեկը կարդարանա, թե դա հաղթանակը նշելու համար է, ես կասկածում եմ, որովհետև մի քանի օր շարունակ հաղթանակ չեն նշում: Դա հարսանիք չէ, որ 7 օր, 7 գիշեր պետք է քեֆ անեն: Սա հստակ ազդակ է, որ այս բեռևները երկիրը տանելու են ապակայունացման»,-ասել է նա:

  • Կիսվել: