երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեր պատասխանը՝ Բագրատին. ՔՊ խմբակցության քարտուղար

Մեր պատասխանը՝ Բագրատին. ՔՊ խմբակցության քարտուղար

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Բագրատ Սրբազանի պահանջին։

«Մեր պատասխանը՝ Բագրատին

ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան

Կեցցե´, ժողովրդավար ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է գրառման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ նման գրառում էր արել վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տավուշը հունուն հայրենիքի» քայլերթի մասնակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում: Սահմանազատման կասեցման դեմ հավաքն առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Արքեպիսկոպոսի խոսքով՝ իրենք ունեն օրակարգ և գնալու են դրա իրագործմանը:

Բագրատ արքեպիսկոպոսը Հանրապետության հրապարակում պահանջել է վարչապետի հրաժարականը, հայտարարել, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

 

  • Կիսվել: