Մեր հայրենիքում ու պետության մեջ իմ դիմաց ոչ ոք չի կարող ճանապարհ փակել, վերադառնում եմ Կիրանց գյուղից․ Բագրատ Սրբազան
Մեր հայրենիքում ու պետության մեջ իմ դիմաց ոչ ոք չի կարող ճանապարհ փակել, վերադառնում եմ Կիրանց գյուղից, իրենք ողջույններ են հղում, խնդրում են մենակ չթողնել, և չենք թողնելու և այդ արցունքներին ու այդ ողբերգությանը պետք է պատասխան գտնվի։
Այս մասին Կիրանցից վերադառնալուց հետո լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա պատմեց, որ կիրանցիներն իր այցից քաջալերվել են․
«Ասացին մինչև վերջ գնացեք, մենք ձեր թիկունքին ենք։ Այն մարդիկ, որոնք այսօր արտասվում են, այդ արցունքներին պետք է պատասխան տրվեն, այդ արցունքները չեն կարող հենց այնպես անցնել։ Այս արհավիրքն ու աղետը պետք է կանգնի, ոստիկանական շրջափակման պատճառով այդ մարդիկ դարձել են պատանդ գերի, իրենք գերի, մենք գերի, սա է ամբողջ իրականությունը»,- ասաց նա ու պատմեց գյուղում տիրող իրավիճակից։
«Նախ գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել։ Երբ մտել եմ գյուղ, կարծես ուրվականների գյուղ լիներ, մարդ չկար գյուղում, ես այդպես երբեք չեմ տեսել այդ գյուղը, գյուղում իրենց անկյուններում թաքնված մարդիկ ապրում են, հոգին են սպանել մարդկանց, պատիվն են տարել։ Երբ իմացան գյուղում եմ, հավաքվեցին գյուղամիջում միանգամից և բոլորի խնդրանքն ու մաղթանքն է՝ այս աղետը պետք է կանգնի և այո՛, պետք է կանգնի»,- ասաց նա։
Սրբազանը շեշտեց՝ մեր երկրում ոչ ոք չպետք է արգելի որևէ բան անել, որտեղ ուզենք, պետք է գնանք, ինչպես ուզենք պետք է գնանք․