հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է․ Վարչապետն այցելել է ՊՆ

Մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է․ Վարչապետն այցելել է ՊՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի օրվա առթիվ այցելել է ՊՆ։ Այս մասին նա հայտնել է իր գրառման մեջ․
 
"Մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու եւ առանց հոռետեսության: Մենք պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար:
 
Իմ շնորհավորական խոսքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ":

  • Կիսվել: