երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Մենք ընտրություններով հանելու ենք այս իշխանություններին․ Մարության

Մենք ընտրություններով հանելու ենք այս իշխանություններին․ Մարության

Մենք բազմիցս ասել ենք, որ մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների, մենք մասնակցելու ենք ընտրություններին եւ ընտրություններով հանելու ենք այս իշխանությանը: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք ձեւավորելու ենք նոր իշխանություն, որն իրականում կանի այն, ինչ ասում էր 2018 թվականին:

Այդ պրոցեսը հեշտ չի, պրոցեսը ինչ-որ ժամանակ պետք է տանի, բնականաբար, մենք այդ ճանապարհին ենք»,-ասաց նա:

  • Կիսվել: