ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք ուզում ենք Հայաստանում ապրող մարդը ոչ թե հպատակ լինի, այլ քաղաքացի․ Նիկոլ Փաշինյան

Մենք ուզում ենք Հայաստանում ապրող մարդը ոչ թե հպատակ լինի, այլ քաղաքացի․ Նիկոլ Փաշինյան

Մինչև հիմա ամեն ինչ արվել է մարդկանց հպատակ դարձնելու համար, որպեսզի մարդիկ որևէ նշաձողից բարձր չլինեն: Մենք ուզում ենք Հայաստանում ապրող մարդը ոչ թե հպատակ լինի, այլ քաղաքացի: Այս մասին Ծովագյուղում հայտարարեց ՔՊ ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Ձևավովել է էլիտար մի շրջանակ. կրթությունը իրենք են ստացել, բիզնեսը իրենք են ստացել, հնարավորությունն իրենք են ստացել:

Այսօր շատ են խոսում մեր կադրային քաղաքականության  մասին, ասում են ինչ  են էդքան շատ հներ մնացել, ինչի նորերը պրոֆեսիոնալ չեն:

Սա շատ երկար տարիների քաղաքականության արդյունք է, որովհետև կրթությունը եղել է սահմանափակ:

Իրենք եղել են պաշտոնների, կրթությունն էլ են իրենց երեխեքը ստացել, հնարավորությունն ու փողն էլ են իրենց երեխեքը ստացել, աշխատատեղն էլ են իրենց երեխքը ստացել, և որպեսզի ուրիշ մարդ այդ հնարավորությունը չունենա, Հայաստանում 10 տարեկան երեխաների 30 տոկոսը անգրագետ են»,-հայտարարեց վարչապետը:

  • Կիսվել: