երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք փորձում ենք բալանսավորել անձնակենտրոն համակարգը. Խաժակյան

Մենք փորձում ենք բալանսավորել անձնակենտրոն համակարգը. Խաժակյան

Ինչպես նախկինում մենք բարձրաձայնում էինք խնդիրները՝ զերծ մնալով անձնավորված ձեւակերպումներից, նույն ճանապարհով մենք շարունակում ենք խոսել համակարգերի մասին: Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա ասաց. «Մենք ասում ենք՝ կարեւոր չէ, թե ով է կրում «սուպերվարչապետական կոստյումը», կարեւոր է, որ այդ համակարգը լինի փոխզսպված, եւ մենք  չունենանք այնպիսի իրավիճակ, երբ մեկ անձից կախված կլինի ամեն ինչ, իսկ համակարգերը կլինեն հիմնահատակ»:

Խաժակյանը նշեց, որ եթե իշխանությունն ասում է, որ խնդիր ունի մեկ դատավորի հետ, իսկ իրենք ասում են, որ խնդիր ունեն համակարգերի, ռեֆորմների հետ։

Ըստ Խաժակյանի՝ իրենք երկար ժամանակ քննարկում էին, որ նախկին համակարգում անձերը առանձնահատուկ դեր են ունեցել, ինչն ազդել է քաղաքական համակարգի վրա: «Բայց այսօր կրկին ունենք անձնակենտրոն համակարգ, որը փորձում ենք բալանսավորել: Մենք դա տեսնում ենք ոչ թե այլ անձերի, այլ նոր համակարգերի միջոցով: Այսօր քաղաքական դաշտում քննարկվում են տարբեր թեմաներ, որոնք ո՛ր կողմի ցանկությամբ էլ լուծվեն, երկիրը չեն տանելու զարգացման»,-ասաց նա:

  • Կիսվել: