շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մենք որ երգում էինք, Նիկոլն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեզ էր «շեյր» անում իր էջով. Աշոտյան

Մենք որ երգում էինք, Նիկոլն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեզ էր «շեյր» անում իր էջով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Վարչաբենդի» համերգին և հեգնանքով արձանագրեց, որ շատ տպավորված է։

«Ես շատ տպավորված եմ «Վարչաբենդի» համերգով, համարյա Grammy-ին, Ջասթին Բիբերի կատարմանը համարժեք կատարում էր, իհարկե, մի քիչ զիջում էր, զուտ այն պատճառով, որ Բիբերը գուլպաներով էր, եթե Նիկոլ Փաշինյանը մյուս անգամ Grammy-ի լավագույն ավանդույթները բերի «Վարչաբենդի» համերգին, ես կարծում եմ, որ հասարակությունն էլ ավելի տպավորված կլինի»,-նշեց նա։

Լրագրողները հիշեցրեցին, որ նախկին վարչապետներից օրինակ Կարեն Կարապետյանն էլ էր նվագում, որին ի պատասխան Աշոտյանը նշեց. «Դե կներեք, որ մենք՝ Շարմազանովը, Արման Սահակյանն ու ես  երգում էինք, Նիկոլն ո՞ւր էր, ինքն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեր էջն էր «շեյր» անում  իր էջով»։

  • Կիսվել: