երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և ապաշրջափակել բոլոր տրանսպորտային կոմունիկացիները տարածաշրջանում. Միրզոյան

Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և ապաշրջափակել բոլոր տրանսպորտային կոմունիկացիները տարածաշրջանում. Միրզոյան

Հայաստանը գնում է դեպի խաղաղություն. այս մասին Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք շատ կառուցողական ենք ներգրավված բանակցային գործընթացում: Ավելին կարծում ենք՝ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և ապաշրջափակել բոլոր տրանսպորտային կոմունիկացիները տարածաշրջանում՝ այն ընկալմամբ, որ բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները կմնան այն երկրների ինքնիշխանության, օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են», - ասել է Միրզոյան:

  • Կիսվել: