երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության․ Սունակ

Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության․ Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը` ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ,  նշել է, որ Բաքուն նոյեմբերին կհյուրընկալի COP 29-ը, այնուհետ՝ շարունակել.

«Ես հավատում եմ, որ Ադրբեջանը արժանապատվորեն կհաղթահարի այս մարտահրավերը: Մենք պետք է նվազեցնենք համաշխարհային արտանետումները: Մեծ Բրիտանիան հավատարիմ է Փարիզի պարտավորություններին որպես նավթ և գազ արդյունահանող երկիր: Մենք պետք է հասնենք «հավակնոտ արդյունքների, որոնք կներգրավեն տրիլիոնավոր միջոցներ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի, ԱՄԷ-ի և Բրազիլիայի համատեղ գործունեությունը այս ոլորտում»,-ասել է նա:

Ռիշի Սունակը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Կասպից ծովով նոր տրանսպորտային կապերին:

Սունակը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները զարգանում են. «Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին COP29-ի հետ կապված: Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության»:

COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանն է, որը այս տարի Ադրբեջանում տեղի կունենա: Այս որոշումն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։

  • Կիսվել: