երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք դեմ ենք ինքնանպատակ հանդիպումների. Փաշինյանը եռակողմ հանդիպման շուրջ շրջանառվող լուրերի մասին

Մենք դեմ ենք ինքնանպատակ հանդիպումների. Փաշինյանը եռակողմ հանդիպման շուրջ շրջանառվող լուրերի մասին

Ես կարող եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն այս պահին չկա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելի վաղ արտգործնախարարը ասել էր, որ կան տարբեր գաղափարներ և առաջարկներ: Մենք ասել ենք, որ դեմ չենք հանդիպումների, բայց շատ կարևոր են այդ հանդիպումների սիմվոլիկան, կոնտեքստը, դրանց պոտենցիալն ու արդյունքները: Այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք այդ հանդիպումներից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումների էլ կողմ չենք: Եվ այս կոնտեքստում կարող եմ ասել, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա»,- պարզաբանել է վարչապետը:

Մինչդեռ այսօր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավաստել է, որ հաջորդ շաբաթ արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը հեռավար ֆորմատով:

  • Կիսվել: