երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա. Իշխան Սաղաթելյան

Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա. Իշխան Սաղաթելյան

Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա: Այս մասին այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Սադրանքների, ստռեղծված իրավիճակից ելքի պատասխանատվությունը մնալու է նրանց  վզին, որոնք այդ սադրանքը  կազմակերպում է: Մենք հետ չենք գնալու եւ պատգամավորները շենք մտնելու են: Մեր առջեւ որեւէ փակ դուռ չկա։

Հիմա ոստիկանությունը բանակցություններ է վարում, 10 րոպեից մեզ կպատասխանեն եւ մենք կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ լրագրողներին հայտարարեց, որ ոստիկանությունն իրավունք չունի պատգամավորներին թույլ չտալ մտնել կառավարության մասնաշենք:

«Առաջիկա չորս օրերի ընթացքում պետք է հստակ, թիրախավորված այցելենք տարբեր պետական հաստատություններ, բոլորը պետք է այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեն իրենց դիրքորոշումը։ Սա հնարավորություն է, որ բոլորը իրենց դիրքորոշումը հայտնեն այս հայանպաստ փաստաթողթի վերաբերյալ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Երթով շարժվում ենք, կայցելենք տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ։ Մեր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը և կհասկանանք՝ ով ով է և ով է կիսում այս պատասխանատվությունը։ Սա նաև լավ հնարավորություն է քաղաքական պաշտոններ զբաղեցող անձանց տարանջատվելու Նիկոլից և չկիսելու երկրի կործանման այս պատասխանատվությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք:  Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:

 

  • Կիսվել: