երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մենք այս տարի երկու հիմնական ձեռքբերում ունենք անելու՝ 8,5 մետրանոց 200 ավտոբուսներն ու հետագայում 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսները․ Ավինյան

Մենք այս տարի երկու հիմնական ձեռքբերում ունենք անելու՝ 8,5 մետրանոց 200 ավտոբուսներն ու հետագայում 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսները․ Ավինյան

Մենք այս տարի երկու հիմնական ձեռքբերում ունենք անելու՝ 8,5 մետրանոց 200 ավտոբուսներն ու հետագայում 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսները։

Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այս մասով բանակցություններ են ընթանում ՀՀ կառավարության ու միջազգային ֆինանսական գործընկերների հետ։

«Այս փուլում այս տարի մենք իրականացնելու ենք 8,5 մետրանոց 200 ավտոբուսների գնումը և ունենալու ենք նոր ավտոբուսային գծեր։ Դրանից հետո միայն անցնելու ենք 250 հատ 18 մետրանոցների գնմանը։ Բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ չնայած էլեկտրական ավտոբուսների ծախսն անգամներով պակաս է գազից, դիզելից կամ բենզինից, այնուամենայնիվ հենց էլեկտրական ավտոբուսներն իրենց նախնական գնով էականորեն ավելի թանկ են, քան վառելիքի այլ տեսակով ավտոբուսները», - նշեց Ավինյանը։

Նա մանրամասնեց, որ գնի տեսանկյունից նայելու դեպքում տասը տարվա ամորտիզացիայի տրամաբանությունն էլեկտրական ավտոբուսների դեպքում բերելու է մոտավոր նույն գնին, ինչ գազով ավտոբուսը, սակայն բնապահպանական տեսանկյունից հիմնական նպատակը լինելու է ամբողջ շարժակազմն էլեկտրականով փոխելը։

«Մեր հիմնական նպատակը լինելու է տասը տարի հետո ամբողջապես «կանաչ» տրանսպորտ ունենալը», - շեշտեց քաղաքապետը։

  • Կիսվել: