Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը «մալադեց», կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Արցախի հարցին:
Լրագրողները, մասնավորապես, հիշեցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների արտահայտությունները, թե նախկինները Արցախի հարց լուծող էին, թող մինչև 2018-ը լուծեին, ինչին Սարգսյանն արձագանքեց. «Դա նույնն է, որ կանանցից պահանջեն՝ 5 ամսում ինչո՞ւ երեխա չեն ունենում։ Այդ ո՞վ է այդպիսի ժամկետ դրել լուծման։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դրականորեն լուծվի, իսկ ինքը այդպես, «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց»:


