երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Մենք ակտիվորեն քննարկում ենք կոմունիկացիոն մի շարք նախագծեր․ ԱԳ նախարար

Մենք ակտիվորեն քննարկում ենք կոմունիկացիոն մի շարք նախագծեր․ ԱԳ նախարար

Մենք ակտիվորեն քննարկում ենք կոմունիկացիոն մի շարք նախագծեր։ Այս մասին հնդկական «ՎԻՈՆ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե կոմունիկացիաների մասով ինչպե՞ս է գնահատում այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, և արդյո՞ք կմիանա Չաբահար նավահանգստի նախագծին:

«Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, և այս հարցում նույնպես շփվում ենք այլ գործընկերների հետ»,-նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այս միջանցքում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերը համարում է բավականին նշանակալի․ «Այս առումով մենք նաև ողջունում ենք հնդկական ընկերությունների ակտիվ ներգրավածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում»։

  • Կիսվել: