ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մենենդեսը քննադատել է Էրդողանին Հայաստանի, Արցախի, Հունաստանի, Կիպրոսի և Լիբիայի դեմ ագրեսիայի համար

Մենենդեսը քննադատել է Էրդողանին Հայաստանի, Արցախի, Հունաստանի, Կիպրոսի և Լիբիայի դեմ ագրեսիայի համար

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հանձնաժողովի լսումների ժամանակ քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնաճնշումների, ինչպես նաև Հայաստանի, Արցախի, Հունաստանի, Կիպրոսի և Լիբիայի դեմ ագրեսիայի համար:

Նա ԱՄՆ պետքարտուղարին հարց է ուղղել, թե ամերիկյան կառավարությունն ինչ է անում՝ Էրդողանի օրոք Թուրքիային հակազդելու համար:

Հարցին ի պատասխան՝ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների քննարկումը կլինի երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի և Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցը:

  • Կիսվել: