Կաննի La Cinef-ում Հայաստաի համատեղ արտադրության անիմացիոն ֆիլմը ստացել է «Ոսկե արմավենու» ճյուղ
Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում, որտեղ ֆիլմը ստացավ Ոսկե արմավենու ճյուղ` գրավելով պատվավոր երրորդ մրցանակը և ընտրվելով ներկայացված ավելի քան 2400 ֆիլմերից։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։
Նախագիծը առաջին անգամ ներկայացվել էր անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» փառատոնում, որտեղ ստացել է իր առաջին մրցանակը:
«Ձմեռն անվերջ» ֆիլմը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմը ստեղծվել է` ArtStep Studio-ի (Հայաստան), Rebel Frame-ի, Էստոնիայի արվեստի ակադեմիայի (Էստոնիա), Black Boat Pictures-ի (Ֆրանսիա) և White Boat Pictures-ի (Բելգիա) համատեղ արտադրությամբ։
Այս Ֆիլմը հիմնված է Սանկտ Պետերբուրգի ընտանեկան զույգի իրական պատմության վրա։ Այն սկսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի առաջին օրվանից և ցույց է տալիս իրադարձությունները այն մարդկանց տեսանկյունից, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց դեմ են պատերազմին։ Ֆիլմը ներկայացնում է պատերազմի առաջին ամիսը և հերոսների հետագա ճանապարհորդությունը դեպի Վրաստան։ Փորձությունները հանգեցնում են զույգի օտարացմանը, որն ի վերջո ավարտվում է բաժանմամբ։