ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեխակավանում հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Մեխակավանում հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Հունվարի 19-ի որոնողական աշխատանքների արդյունքում Մեխակավանում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն, որի մարմինն անճանաչելի է եղել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են 4 ուղղություններով՝ Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան):  

«Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի, քանի որ հունվարի 20-ը Ադրբեջանում սգո օր է՝ «Սև հունվար»: Պատճառը նաև եղանակային անբարենպաստ պայմաններ են, աշխատանքներն ապարդյուն կլինեն, եթե անգամ իրականացվեին»,- ասաց Թադևոսյանը։  

Հիշեցնենք՝ հունվարի 18-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր 8 աճյուն, որից 1-ը՝ Սյունիքի մարզից՝ Դավիթ Բեկ համայնքից: Պատերազմի ավարտից ցայսօր հայտնաբերվել է 1247 աճյուն:

  • Կիսվել: