երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկաններրը բացահայտել են հանցագործության 91 դեպք

Մեկ օրում ոստիկաններրը բացահայտել են հանցագործության 91 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 34, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացնելու կամ վատնելու՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ընտանեկան բռնության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի, բռնության կոչեր հրապարակելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, պետական սահմանն ապօրինի հատելու ու առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք տալու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, կողոպուտի, բնակարանային գողության և համակարգչային հանցագործության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: