կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Մայիսի 15-ը ջրբաժան է լինելու. Բագրատ Սրբազանը՝ վաղվա զարգացումների և դրանցով պայմանավորված հետագա անելիքների մասին

Մայիսի 15-ը ջրբաժան է լինելու. Բագրատ Սրբազանը՝ վաղվա զարգացումների և դրանցով պայմանավորված հետագա անելիքների մասին

Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ամփոփեց օրը և նշեց, որ վաղը՝ մայիսի 15-ին, իրենց գործողություններից ու ծրագրերից շատ բաներ հայտնի կդառնան, և վաղն ավելի հստակ կլինի, թե մյուս օրն ինչ է նախատեսվում: 

՛՛Երկու օր առաջ հանդիպել ենք 2 տարբեր կուսակցությունների հետ, այսօր ՛՛Հանրապետականի՛՛ եւ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ներկայացուցիչների հետ:

Հանդիպել եմ նաեւ 3 նախկին վարչապետերի` Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի եւ Վազգեն Մանուկյանի հետ, մեր պատկերացուններն ենք ներկայացրել, իրենք էլ իրենց առաջարկներն են ներկայացրել: Բոլորն էլ ներքին ոգեւորություն ունեն, որովհետեւ տեսնում են, թե փողոցում ինչ է կատարվում, տներում ինչ է կատարվում եւ մենք պարզապես կոչված ենք այս ամբողջ էններգիան հասցնենք արդյունքի, այդ արդյունքը ինչ տեսքով կլինի ճանապարհային քարտեզի կարեւոր մասն է կազմում  եւ դա կլինի ճշմարտության հաղթանակը, մենք ուրիշ տարբերակ չունենք՛՛,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ խմբակցությունները արդեն սկսել են իրենց տնային աշխատանքները կատարել, կարիք կա որոշակի իմաստով գործել ՔՊ-  հետ.  ՛՛Ինձ հարցնում են դուք կհանդիպե՞ք իրենց հետ, այո΄ կհանդիպեմ, իրենք իրենց լավ չեն պահում, անկեղծ ասած, բայց ոչինչ, մենք դժվարություն չունենք այդ առումով, մեր առջեւ մեր հայրենիքն է՛՛:

Ապա Բագրատ Սրբազանը հեգնանքով հավելեց.՛՛Այսօր, օրինակ, վարչապետի լավ թեկնածուներ եմ առաջարկել, լսե՞լ եք։ Մրցակցությունը երկու հոգու մեջ է՝ Արսեն Թորոսյան և Տիգրան Ավինյան։ Հիմա իրենք իրենց մեջ պետք է որոշեն՝ որ մեկն է։ Երեկ Գագիկ Մելքոնյանը մերժել է, այսինքն՝ ասել է՝ հավակնություն չունեմ։ Սպասենք, տեսնենք արդյունքներն ինչ կլինեն՛՛:

Բացի այդ՝ նա ակնարկեց, որ վաղը հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ՛՛Մայիսի 15-ը ջրբաժան է լինելու՛՛:

Բագրատ Սրբազանը նաև հավելեց. ՛՛Վաղը ժամը հինգին միջազգային համաժողով-ֆորում կա Ազգային օպերայի դահլիճում, բազմաթիվ տնտեսական ընկերություններ պիտի ներկա լինեն, բանախոսությամբ պիտի հանդես գա կառավարության ղեկավարը:

Քաղաքացիները՝ դուք, յուրաքանչյուրը հնարավորությոյն և կարողություն ունի այնտեղ գտնվելկու և իր անհամաձայնությունը, բողոքը հայտնելու, հստակ կերպով ցույց տալու, որ այն քաղաքականությունը, որը վերաբերում է հատկապես մեր երկրի սահմանազատման այս ապիօրինի գործընթացի, մենք համաձայն չենք դրա հետ, մեր անհամաձայնությունը պետք է հայտնենք, հոծ թվով ներկա լինենք, այնտեղ այդ պահին ընդվզենք, որ սա անընդունելի է մեզ համար, որ միջազգային հանրությունը տեսնի, թեպետ շատ լավ գիտեն:

Մեզ ասում են՝ դուք ոչ մի բան չեք ուզում, ձեր համաձայնությունը կա բոլոր գործընթացներիկն, միջազգային դերակատարները մեզ այդպես են տեսնում: Մենմք մեր տներում անհամաձայնություն ենք հայտնում, բայհց լայն իմաստով, որպեսզի նրանց աչքի առաջ էլ լինի, մենք կոչված ենք վաղը մեր անհամաձայնությունն արտահայտելու, մեր խաղաղ ու հուժկու դժգոհությունը հայտնելու՛՛,-նշեց նա՝ կոչ անելով ֆորումից առաջ՝ժամը 16.00-ին, լինել Ազատության հրապարակում:

  • Կիսվել: