շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մարզերում մեր կուսակցությունը շատ ավելի շատ ձայներ է հավաքելու, քան՝ Երևանում. Ալեն Սիմոնյան

Մարզերում մեր կուսակցությունը շատ ավելի շատ ձայներ է հավաքելու, քան՝ Երևանում. Ալեն Սիմոնյան

Երբ դուրս ես գալիս Երևանի կենտրոն, որտեղ ապրում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, որտեղ մարդիկ տներ են գնել, տպավորություն է, որ երկիրը քանդվում է, վարչապետին, իշխող ուժին բոլորն ատում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով կայանալիք արտահերթ ընտրությունների մասին

«Երբ գնում ես մարզեր, մեկ այլ պատկերի ես ականատես լինում: Եկեք հիշենք այս օրը, երբ ընտրությունների ըվյալները լինեն, կտեսնեք, թե ինչ պատկեր կլինի Երևանի կենտրոնում, ինչ պատկեր կլինի մարզերում: Ես վստահեցնում եմ, որ մարզերում մեր կուսակցությունը շատ ավելի շատ ձայներ է հավաքելու, քան՝ Երևանի կենտրոնում»,-ասել է նա:

  • Կիսվել: