Մարությանը պաշտոնական նամակներ է հղել Էդմոն Մարուքյանին և Դավիթ Խաժակյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության հետ կապված: Մասնավորապես, բիզնեսի սոցիակալան պատասխանատվության սկզբունքով քաղաքին տրված նվերների վերաբերյալ աղմուկը եւս, բոլորս հիշում ենք:
Ընդ որում, երկու հարգարժան գործիչները իրենց խոսքերը հաստատող որեւէ փաստ չներկայացրեցին: Չէին էլ կարող ներկայացնել, որովհետեւ վերը նշված հայտարարությունները, ըստ էության ապատեղեկատվություն են:
Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է հղել պարոնայք Էդմոն Մարուքյանին եւ Դավիթ Խաժակյանին՝ առաջարկելով հերքել հիշատակված պնդումները կամ ներկայացնել համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ:
Հ.Գ. Ինչպես տեսնում ենք, այս անգամ նամակների ներքո օրիգինալ ստորագրություններ են եւ ոչ թե ֆաքսիմիլ: