երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը․ Մարուքյան

Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը․ Մարուքյան

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին, միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին` պատճառաբանելով, թե իբր հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։

«Ադրբեջանական կողմի  մեղադրանքներն ամբողջությամբ սուտ են, ԼՂ-ում հայաստանցի զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները եղել են Լեռնային Ղարաբաղից: Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը կամ բացակայությունը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը»,-նշել է Մարուքյանը:

Հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծել է, որ  Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ըստ որի ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

«Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը»,-շեշտել է Մարուքյանը:

  • Կիսվել: