հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Մանիպուլյացիոն հարցերը գնացեք ուրիշներին տվեք. Ապարանում ՔՊԿ քաղաքապետի թեկնածու

Մանիպուլյացիոն հարցերը գնացեք ուրիշներին տվեք. Ապարանում ՔՊԿ քաղաքապետի թեկնածու

Ապարանում ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ՔՊ-ի ավագանու ցուցակում մոտ 24 անձ, այդ թվում ինքը, գործազուրկ են, տպավորություն է ստեղծվում, որ գործազուրկների բանակ է, ասաց, որ Եկել են իրենց աշխատանքային փորձն ու պրակտիկան ի շահ դնելու ժողովրդին, հիմա չեն աշխատում, բայց աշխատել են: 

Հիշեցմանը, թե  Էդգար Փարվանյանը 2016թ․ընտրություններին մասնակցել է ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն է եղել, իսկ իշխող ուժը նախկիններին քննադատում է, վերջինս ասաց․ ՛՛Դուք մանիպուլացնում եք, առաջադրվել եմ, բայց որպես կուսակցական՛՛:

Նրա խոսքով՝ ինքը եղել է անկուսակցական, պարզապես անհարժեշտ է եղել, որ կուսակցության ցուցակով մասնակցի։ ՛՛Մանիպուլյացիոն հարցեր եք տալիս, ուղղորդված հարցրեր, գնացեք ուրիշներին նման հարցեր տվեք՛՛,-ասաց Փարվանյանը։

 

 

  • Կիսվել: