հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Միջադեպ Արագածոտնի մարզում․ Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել

Միջադեպ Արագածոտնի մարզում․ Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել

Սեպտեմբերի 11-ին միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա նի կւն և հայտնել իր աղջկան մարմնական վնասվածքներ հասցնելու մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, Ապարան քաղաքի Ֆիզմաթ ավագ դպրոցի ֆրանսերենի դասաժամին իր 16-ամյա աղջկան  Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Ա․-ն միացյալ դասապրոցեսի ժամանակ նստարանին նստելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքով և պայուսակով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով իր աղջիկը ստացել է մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

  • Կիսվել: