երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին տեսանյութը նա հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում և կից գրառում արել:

 

«Այսօր ինձ բախտ վիճակվեց ստանալու COVID19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Մենք պետք է աշխատենք՝ պատվաստանյութը հասանելի դարձնելու բոլորի համար և ամենուր։ Համավարակի դեպքում մեզնից ոչ ոք չի լինի անվտանգ, քանի դեռ բոլորս չենք լինի անվտանգ»,-գրել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի նշել է, թե գրանցված պատվաստանյութերից որն է ներարկվել նրան։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: