Վարչապետի դիպլոմ չունենալն անհամատեղելի չէ վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան
«Վարչապետի դիպլոմ չունենալն անհամատեղելի չէ վարչապետի պաշտոնի հետ»,- կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասում է, որ դրան հակառակ Հայոց կաթողիկոսի աղջիկ ունենալն անհամատեղելի է կաթողիկոսի պաշտոնի հետ։
Նա ասաց, թե 1991 թվականից իր կյանքը հետագծելի է՝ թե ուր է եղել ում հետ է շփվել։
Փաշինյանը ասաց, որ իր կրթության և կենսագրության վերաբերյալ ցանկացած հանձնաժողովի հետ կաշխատի։



