հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ Խուդաթյան

Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ Խուդաթյան

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են էներգետիկ համակարգերն իրար միացնելու հարցը, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Քննարկել ենք Գյումրի-Կարս գծի գործարկելու հարցը, որպեսզի փոխհոսքեր ապահովենք, ըստ անհրաժեշտության Թուրքիայի Հանրապետությանը վաճառենք էլեկտրաէներգիա կամ Թուրքիայից գնենք էլեկտրաէներգիա՝ նույն տրամաբանությամբ, ինչը հիմա անում ենք Վրաստանի հետ, Իրանի հետ»,- նշեց նախարարը։

Խուդաթյանը հայտարարեց, որ այս հարցով քննարկում են սկսել նաև Ադրբեջանի հետ։

  • Կիսվել: