հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
«Լուսավոր Հայաստանը» Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել

«Լուսավոր Հայաստանը» Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանին։ Այդ մասին Այվազյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն գիտեք Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքները, գտնվում են խոշորացման փուլում, և պետք է տեղի ունենա խոշորացված համայնք Վանաձորի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություն:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ գլխավորելու եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը:

Ինձ և մեր քաղաքական թիմի համար մեծ ուրախություն և պատիվ կլինի ձեր վստահության քվեով Համայնքի ղեկավարի և ավագանու կարգավիճակում մեր սիրելի համայնքին ծառայելը»,-գրել է նա։

 

  • Կիսվել: