Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ»․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում նախընտրական իրավիճակը բավական լարված է։ Եթե գյուղերում մարդիկ միանշանակ իրենց դիքորոշումն ունեն, ապա բուն քաղաքում նախկին ԲՀԿ-ական, այժմ «Հանրապետություն» կուսակցությունով առաջադրված գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանից մարդիկ կաշկանդված են` կարծիք հայտնելու համար:
Ասել է թե նա քողարկված վախի մթնոլորտ է ստեղծում, թե բա «Մեկ է, ես եմ ընտրվելու, նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ»:
Շրջանառվող լուրերի համաձայն` Հարությունյանը ողջ հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի վրա խաղալու. «Թասիբի հարց է, ես եղեգանձորցի եմ, լավ եմ, վատ եմ, ձերն եմ»։
Նույն լուրերի համաձայն` այդ մանեւրն էլ չի փրկի: «Եղեգնաձորցիների աչքի առաջ է ավերակ փողոցները»,-ասաց տեղի աղբյուրը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



