երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լուրջ ընտրախախտումներ այս պահի դրությամբ չենք ֆիքսել. Դանիել Իոաննիսյան

Լուրջ ընտրախախտումներ այս պահի դրությամբ չենք ֆիքսել. Դանիել Իոաննիսյան

«Լուրերի» թղթակիցը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի 35/03 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքի վերաբերյալ զրուցել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հետ։ 

«Ըստ էության, մենք իրականացնում ենք դիտորդական առաքելություն թե՛ Կապանում, թե՛ մյուս բնակավայրերում, որտեղ այժմ ընտրություններ են ընթանում. խոշոր, լուրջ, մասսայական ընտրախախտումներ այս պահի դրությամբ մենք դեռևս չենք ֆիքսել: Որոշ մտահոգիչ երևույթներ կան, որոնք թե՛ այսօր, թե՛ նախորդող նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել են, բայց զանգվածային ընտրակեղծիքներ՝ ոչ»,- ասաց Իոաննիսյանը։

Նշենք, որ 35/03 ընտրատեղամասում կա 1319 ընտրող, և ժամը 16։00-ի դրությամբ այդ ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 625 քաղաքացի՝ ավելի քան 40 տոկոսը, իսկ 35 տարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփել է ընտրությանը մասնակցողների թիվը ժամը 14։00-ի դրությամբ. այսպիսով, մինչ ժամը 14.00-ը 52 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարել է 12243 քաղաքացի կամ ընտրողների 38.69 տոկոսը։

Ընտրողների թիվը համայնքում 31644 է։ 52 ընտրատեղամասերից 21-ը գտնվում է Կապան քաղաքում, իսկ մնացած 31-ը՝ գյուղերում։

  • Կիսվել: