երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել օտարերկրյա առաջնորդներին Մեծ հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին ԲելՏԱ-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովին,  Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ժողովուրդներին։

  • Կիսվել: