Լրատվամիջոցները խանգարում են՝ որոնողական, գերիներին վերադարձնելու աշխատանքներին․ վարչապետի օգնական
Ես ծնողների կողքին եմ և մասնակցում եմ ակցիային, ոչ թե հանդիսանում եմ Կառավարության կողմից տեղեկատվություն փոխանցող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը, ով ներկա էր անհետ կորած զինծառայողների հարազատների՝ Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիային։
Դիտարկմանը, որ կառավարությունը դանդաղում է իր գործողություններում, նա պատասխանեց․
«Բոլոր ոլորտներում անխտիր թերություններ կան: Ես ծնողների կողքին եմ, մենք բոլորս պետք է այդ թերացումները գտնենք ու վերահսկենք: Ես պետական մակարդակի վրա լծակներ ունեմ, և այդ թերացումները կվերացնենք»։
Իսախանյանի խոսքով՝ լրատվամիջոցները խանգարում են ծնողներին և բոլոր այլ հարցերում ևս խոչընդոտ են․
«Ես վարպետացած չեմ «միկրաֆոնների» առաջ խոսելուն, ես ստոմատոլոգ եմ, և մարդու աշխատանքն ու իր էությունը բացարձակ կապ չունեն: Լրատվամիջոցները խանգարում են՝ որոնողական աշխատանքներին, գերիներին վերադարձնելու աշխատանքներին»։
Նիկոլ Փաշինյանի օգնականը նաև պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչպես վարչապետի օգնական դարձել․ «Տանը քնած էի, զանգեցին ու հարցրեցին՝ կուզե՞ս օգնական լինես, ես էլ մանկուց երազում էի ու ասացի՝ այո»։


