Լրագրողը Կառավարություն շենք էր բերել Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պահանջած գրավոր մեջբերումը
Լրագրող Լիա Սարգսյանը Կառավարության շենք էր բերել Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պահանջած մեջբերումը` պաստառի վրա։
Հիշեցնենք, որ նախօրեին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Շուշիի հայկական լինել-չլինելու վերաբերյալ լրագրողը հարց էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինս հորդորել էր իր հնչած խոսքը մեջբերել և գրավոր ներկայացնել իրեն։
Լիա Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասելու է իր հարցի պատասխանին։
«Դեռ սպասենք, տեսնենք երբ պատասխան կլինի։ Այստեղ պաստառի վրա նաև նշել եմ երկու տարբերակ, որոցից մեկով Շուշին հայկական է, մյուսով՝ ադրբեջանական։ Նա կարող է այս տարբերակներից մեկն ընտրել ու նշել»,- ասաց նա։