երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Լրացումներ՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենում

Լրացումներ՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենում

Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Սահմանված է, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտոնաթող ՀՀ նախագահը և ուղեկցվող ընտանիքի անդամները կարող են օգտվել ՀՀ օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Հաշվի առնելով 2018 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում վարչապետի լիազորությունների լայն շրջանակը՝ առաջարկում ենք օրենքի առաջին մասի դրույթը տարածել նաև 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետների վրա՝ ապահովելու օրենքի կիրառման հավասարությունը նշված պաշտոնաթող անձանց նկատմամբ»,-ասաց փոխնախարարը: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

  • Կիսվել: