շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լիտվայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Լիտվայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր նշանակումներ ու պաշտոնանկություն է տեղի ունեցել.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ հետ կանչել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

  • Կիսվել: